«Բարսելոնան» կրկին կփորձի գնել Ֆելիշի տրանսֆերը

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը ամռանը հնարավոր է  տեղափոխվի  «Բարսելոնա», հայտնում է  Sport.es-ը։ Աղբյուրի տեղեկություններով «Բարսելոնան» կրկին կփորձի գնել Ֆելիշի տրանսֆերը։ Նշենք, որ Ֆելիշի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան: Տեղեկացնենք, որ Ֆելիշը այս մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 33 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը  «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2026թ․-ի հունիսին։ Transfermarkt-ը պորտուգալացի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն․ եվրո։