Կվարացխելիան բուժզննում է  անցել «Նապոլիում»

«Ռուբինի» նախկին կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի Իտալիայում։ Նա բուժզննում է  անցել և համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Նապոլիի» հետ, հայտնում է Corriere dello Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա Կվարացխելիան իտալական ակումբի  կստորագրի 5-ամյա պայմանագիր և  տարեկան կստանա 1,5 մլն․ եվրո աշխատավարձ։