Ցավալի է տեսնել այդքան տիտոսներով մարզչի կողմից նման պահվածք․ Կնուտսենը՝ Մոուրինյոյի մասին

«Բոդո/Գլիմտի» գլխավոր մարզիչ Խետիլ Կնուտսենը պատասխանել է «Ռոմայի» դարպասապահների մարզչի վրա հարձակման մեղադրանքներին։ Հիշեցնենք, որ Կնուտսենը և «Ռոմայի» դարպասապահների մարզիչ Նունու Սանտուշը ՈՒԵՖԱ-ի կողմից ժամանակավորապես որակազրկվել են՝ մինչ իրենց բախման գործով հետաքննության ավարտը։ Երկու կողմերը միմյանց մեղադրում էին Կոնֆերենս լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բոդո/Գլիմտ»-«Ռոմա»(2։1) խաղից հետո միմյանց վրա հարձակվելու մեջ։

« Նման իրադարձությունների պատճառով ես ուզում եմ աշխատանքի անցնել այլ ոլորտում։ Այն, ինչ տեղի ունեցավ, հեռու է իմ արժեքներից, ակումբի արժեքներից և նորվեգական ֆուտբոլից։ Նման իրավիճակներում դու պետք է քո մեջ  ուժ գտնես և արձագանքես լավագույն ձևով։ Ինձ համար ամենակարևորը հայելու մեջ ինձ նայելն է, եթե ես այլևս չկարողանայի դա անել, ես իսկապես ստիպված կլինեի մտածել, թե արդյոք դա արժե։

Մոուրինյոյի նման վերաբերմունքը ցնցող է։  Նրա արժեքներն ու մարզչական ոճը հեռու են այն բանից,  ինչ ես էի պատկերացնում։ Ցավալի է տեսնել այդքան տիտոսներով մարզչի կողմից նման պահվածք»,- Կնուտսենի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Տեղեկացնենք, որ Կոնֆերենս լիգայի քառորդ եզրափակչի՝ -«Ռոմա»-«Բոդո/Գլիմտ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին Հռոմում։