Նագելսման. «Մենք պետք է կեղտոտ ֆուտբոլ խաղանք «Վիլյառեալի» դեմ»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։

«Մենք չպետք է հնարավորություն տանք «Վիլյառեալին» ցույց տալու իրենց որակները: Մեզ անհրաժեշտ կլինի տակտիկական խախտումներ թույլ տալ և կեղտոտ ֆուտբոլ խաղալ: Մենք պետք է պատժենք նրանց առաջին խաղում իրենց հնարավորությունները չօգտագործելու համար»,- ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վիլյառեալը» հաղթել էր 1։0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա վաղը՝ ապրիլի 12-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 23:00-ին։