«Բոդո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը և «Ռոմայի» դարպասապահների մարզիչ Նունո Սանտուշը ժամանակավորապես որակազրկվել են Կոնֆերենցիա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղից հետո (1:2) մասնագետների միջև ծագած կոնֆլիկտի պատճառով: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ժամանակավոր կասեցումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ՈՒԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում կայացնի գործի վերաբերյալ: Չի նշվում, թե արդյոք մարզիչները կկարողանան լինել պահեստայինների նստարանին։
Ավելի վաղ «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին պատմել էր, թե ինչպես է «Բոդո-Գլիմտի» մարզիչը հարձակվել հռոմեական թիմի դարպասապահների մարզչի վրա առաջին խաղից հետո։ Նորվեգական ակումբն իր հերթին հայտարարեց, որ առաջինը հարձակվել է «Ռոմայի» մարզիչը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին՝ Հռոմում։