«Սարսափելի են, ոչ ոգի ունեն, ոչ էլ ցանկություն». Գարի Նևիլը՝ «Յունայթեդի» ֆուտբոլիստների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի մասին ինձ համարյա խոսք չի մնացել։ Ոչ մի զայրույթ չէր մնացել, ոչ մի ցանկություն մեկնաբանելու։ Այդ ամենը ինչ-որ ֆարս է հիշեցնում, և նրանց յուրաքանչյուր արարքից սպասում ես մեկ այլ ֆարս: Խաղացողները Ռալֆին իրենց հետ քաշում են դեպի ներքև: Նրանք պարզապես սարսափելի են։

Շատ եմ ցանկանում, որ այս մրցաշրջանը շուտ ավարտվի։ Իրականությունն այն է, որ եթե նրանք գոնե մի քիչ ֆուտբոլ ցուցադրեին «Լեսթերի» և «Էվերթոնի» հետ, ապա այժմ կհայտնվեին լավագույն քառյակում, բայց այս տղաները ոչ ոգի ունեն, ոչ էլ ցանկություն՝ պայքարելու որևէ բանի համար»,- Sky Sports-ին ասել է Նևիլը։

«Մանչեսթեր Յունայթեդը»  51 միավորով 7-րդ տեղում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: