ՈւԵՖԱ-ն մասնակիորեն կփակի «Ատլետիկոյի»՝ «Սիթիի» հետ հանդիպման տրիբունաները

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի իսպանական «Ատլետիկոյի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պատասխան հանդիպման ժամանակ  տրիբունաներից մի քանիսը փակ կլինեն։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի որոշմանը։

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել մասնակիորեն փակել «Ատլետիկոյի» մարզադաշտը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի համար՝ երկու թիմերի միջև առաջին հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի պատճառով։

Այս  թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Հաղթական գոլը խփել է Կևին Դե Բրույնեն։