«Կախված ենք նրանից ու չենք պատրաստվում հերքել դա». Անչելոտին` Բենզեմայի խաղի մասին

Անչելոտին խոսել է Կարիմ Բենզեմայի խաղի մասին «Չելսիի» հետ հանդիպման նախօրեին։ 

«Մենք կախված ենք Բենզեմայից։  Այդպես էլ կա, մենք չենք պատրաստվում հերքել դա։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կախված ենք Կարիմից։ Սա իրականություն է և դա շատ  լավ է: Կարիմը ժամանակակից հարձակվող է և անում է այն, ինչ պահանջվում է հարձակվողներից։ Ամեն ինչ, ներառյալ պաշտպանությունում աշխատանքը: Նա կատարյալ մարմնացում է այն բանի, թե ինչպիսին պետք է լինի կենտրոնական հարձակվողը այսօրվա ֆուտբոլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտին։

Լոնդոնում կայացած առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 3-1 հաշվով։ Ապրիլի 12-ին Մադրիդում կկայանա քառորդ եզրափակիչի «Ռեալ»-«Չելսի» պատասխան հանդիպումը։