«Լիվերպուլի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Խոսե Էնրիկեն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես միշտ ասել եմ, որ նա ինձ դուր չի գալիս։ Ռոնալդուն հավատում է, թե ինքն Աստված է և որ կարող է անել ամենը, ինչ ցանկանա։ Ես չեմ ասում, թե նա լավագույններից մեկը չէ ֆուտբոլի պատմության մեջ, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս», — Էնրիկեի խոսքերն է մեջբերել A Bola-ն։

Հիշեցնենք՝ «Էվերթոնի» հետ 32-րդ տուրի խաղից հետո երկրպագուներից մեկը նրան էր պարզել հեռախոսը, իսկ պորտուգալացին հրել էր նրա ձեռքը, ինչից հետո հեռախոսն ընկել ու կոտրվել էր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստին քաշողը եղել էր 14-ամյա տղա, որը տառապում է աուտիզմով։ Ռոնալդուն ներողություն է խնդրել դրվագի համար։