Տուխելը հաստատել է․ «Չելսին» կորուստներ ունի «Ռեալի» հետ խաղին ընդառաջ

Մադրիդի «Ռեալի» հետ ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղին ընդառաջ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կադրային խնդիրներից։ Մասնագետը հաստատել է, որ Ռոմելու Լուկակուն բաց կթողնի Մադրիդում կայանալիք խաղը։

«Վնասվածքների հետ կապված իրավիճակն այսպիսին է՝ Կալլում Հադսոն-Օդոին դեռևս չի վերադարձել, Բեն Չիլուելլը, անշուշտ, նույնպես շարքից դուրս է։ Ռոմելուն մեզ հետ չի մեկնի խաղին աքիլեսյան ջլի ցավերի պատճառով։

Ասպիլիկուետան ընդհանուր խմբում է․ նա մի քանի անգամ բացասական թեստ է հանձնել։ Ռոսս Բարկլին հիվանդ է, նա մեզ հետ չի մեկնի։ Մնացած բոլորը շարքում են», — Տուխելի խոսքերն է մեջբերել Mirror-ը։