Բարեգործական կազմակերպությունը դադարեցրել է համագործակցել Ռոնալդուի հետ

 Բրիտանիայի առաջատար մանկական բարեգործական կազմակերպություններից Save the Children-ը հրաժարվել է համագործակցել  «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ՝ ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Էվերտոնի»(1։0) հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով։ The Sun-ը հայտնում է, որ կազմակերպությունը պորտուգալացուն զրկել է դեսպաններից մեկի կարգավիճակից, չնայած նրան, որ նրանք աշխատում են 2013 թ․-ից: Հիշեցնենք, որ Ռոնալդուն, «Էվերտոնի» հետ խաղից հետո լքելով խաղադաշտը, աուտիզմով տառապող 14-ամյա երկրպագուի  ձեռքին էր հարվածել և կոտրել էր նրա հեռախոսը։