Գվարդիոլա. «Նման հանդիպումը հրաշալի գովազդ է ԱՊԼ-ի համար»

Պեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» (2:2) հանդիպումը։

«Այս հանդիպումը լավ գովազդ է Պրեմիեր լիգայի համար, այն հիանալի ստացվեց։ Երկու թիմերն էլ փորձում էին հաղթել։ Ցավոք սրտի, զգացողություն կա, որ մենք նրանց թույլ ենք տվել գոյատևել։ «Լիվերպուլի» խաղը դիտելը հաճույք է: Ես գիտեմ, թե որքան վտանգավոր է նրանց հարձակումը, որքան դժվար է խաղալ նրանց դեմ, բայց կարծում եմ, որ մենք շատ, շատ, շատ լավ հանդես եկանք։ Ես աներևակայելի հպարտ եմ իմ թիմով։

Երկու թիմերն էլ գիտեն, որ մնացել է 7 հանդիպում, բոլորը պետք է հաղթել, այլապես ամեն ինչ կավարտվի։ Եվ մենք պայքարելու ենք տիտղոսի համար»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: