Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի դժվարությամբ հաղթեց «Սալերնիտանային»:
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Իվան Ռադովանովիչը: «Ռոման» պատասխան գոլը կարողացավ խփել միայն երկրորդ խաղակեսի 82-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից աչքի ընկավ Կառլես Պերեսը: Ընդամենը 3 րոպե անց Մուորինյոյի սաները կարողացավ հաղթանակ կորզել Քրիս Սմոլինգի գոլի շնորհիվ: Հենրիխ Մխիթարյանը նաև աչքի ընկավ դեղին քարտով՝ զգուշացվելով 80-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 57 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական:[