Նեյմարը չի հեռանա «Պարի Սեն Ժերմենից»

«Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը չի հեռանա ֆրանսիական ակումբից, հայտնում է «L’Équipe» պարբերականը։ Բրազիլացու ապագան փարիզյան ակումբի կազմում կասկածի տակ էր դրվել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո։

30-ամյա ֆուտբոլիստի անցկացրած հինգ տարիները  «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարության վրա արդեն արժեցել են 500 միլիոն եվրո, չնայած այս հանգամանքին ֆուտբոլիստի գործող պայմանագրի համաձայն նա ևս երեք տարի էլ պետք է մնա փարիզյան ակումբում։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը որոշել է չվաճառել բրազիլացու տրանսֆերային իրավունքները, քանի որ նրանք հասկացել են, որ դժվար թե կարողանան գտնել այնպիսի ակումբ, որը պատրաստ կլինի վճարել Նեյմարի հրաժարագինը ու աշխատավարձը։