Հայտնին են դարձել այն պահանջները, որոնց բավարարման դեպքում Ռյուդիգերը կհամաձայնի միանալ տվյալ ակումբին

«Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի ապագան դեռևս մնում է անորոշ, քանի որ «Ազնվականների» հետ գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ գերմանացին իր ապագա պոտենցիալ թիմից նախ պահանջում է չորս տարվա պայմանագիր՝ տարեկան 12,5 միլիոն եվրո աշխատավարձով, այնուհետև պայմանագրի ստորագրման համար 20 միլիոն եվրո բոնուս։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով չորս գոլի հեղինակ։