«Լեսթերը» հաղթեց, «Վեսթ Հեմը» պարտվեց (VIDEO)

Անգլիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Լեսթերը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Կրիստել Պելասին»: Տանտերերից աչքի ընկան Լուկմանն ու Դյուսբերի-Հոլը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Զահան:

Պարտություն կրեց հաշվետու տուրում «Վեսթ Հեմը»: Մոյեսի սաները երկու գոլ բաց թողեցին «Բրենթֆորդի» հարկի տակ: