«Մանչեսթեր Յունայթեդի» որոշ ղեկավարներ ցանկանում են, որ Ռոնալդուն ամռանը հեռանա թիմից

Կրիշտիանո Ռոնալդուի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» հարցականի տակ է։ Ինչպես պնդում է Daily Mail-ը, ակումբի որոշ ղեկավարներ կարծում են, որ պորտուգալացուց պետք է ազատվել ամռանը, սակայն վերջնական որոշում կկայացնեն «Մանչեսթեր Յունայթեդի»  սեփականատեր Ջոել Գլեյզերը և տնօրենների խորհուրդը: Նշվում է, որ  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց առաջ Էրիկ Տեն Հագը ցանկանում է իմանալ, թե ինչպիսին են ակումբի ծրագրերը Ռոնալդուի և մյուս տարիքով ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնք չեն կարողանա խաղալ էներգատար ֆուտբոլ, որը դավանում է նա։ Տեղեկացնենք, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։