Վաղ թե ուշ սիրավեպերն ավարտվում են․ Ալեգրին՝ Դիբալայի հեռանալու մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է  հարձակվող Պաուլո Դիբալայի ամռանը թիմից հեռանալու պատճառների մասին։

« Պաուլոյի սիրային պատմությունը «Յուվենտուսի» հետ ավարտվում է, քանի որ բոլոր սիրավեպերը սկսվում և ավարտվում են։ Դա տեղի է ունենում՝ տղամարդկանց և կանանց միջև, թիմերի և մարզիչների միջև,  թիմերի և խաղացողների միջև։ Նա արել է իր ընտրությունը, դա կյանք է։ Պաուլոն կտա այն ամենը, ինչ հնարավոր է թիմի մնացած խաղերում», — Ալեգրիի խոսքերն է  մեջբերում  La Gazzetta Dello Sport-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի ավարտից հետո Դիբալան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կհեռանա «Յուվենտուսից»։