«Կրասնոդարը» Կազանում հաղթեց «Ռուբինին». Սպերցյանը բացակայում էր

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի արտագնա խաղում «Կրասնոդարտ» 1։0 հաշվով հաղթեց «Ռուբինին»։

Խաղի 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Վոլկովը։ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը։

«Կրասնոդարը» այս հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։