Ազարը կարող է միանալ եղբորը «Բորուսիայում»

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է «Cadena Ser» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ բելիգիացու ծառայություններով նաև հետաքրքրված են «Միլանն» ու Լոնդոնի «Արսենալը»։ Սակայն Ազարի հետ պայմանագիր կնքելու ամենամեծ շանսերը ունի գերմանական ակումբը, քանի որ այնտեղ է հանդես գալիս նրա կրտսեր եղբայրը՝ Տորգանը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա ֆուտբոլիստը «Սերուցքայինների» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում կարողացել է աչքի ընկնել մեկ գոլային փոխանցմամբ։