ՉԼ-ում անհաջողությունների պատճառով «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է մենթալ առողջության մարզիչ հրավիրել

«Պարի Սեն Ժերմենը» ՉԼ-ում անհաջողությունների պատճառով ցանկանում է մենթալ առողջության մարզիչ հրավիրել։  L’Équipe-ի տեղեկություններով՝ ՉԼ-ում կրած բազմաթիվ պարտությունները(օրինակ․ 2017թ․-ին «Բարսելոնայից» կրած պարտությունը կամ 2019թ․-ին «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը) ակումբի ղեկավարությանը հանգեցրել է այն մտքին, որ թիմի հոգեբանական խնդիրներ ունի այդ մրցաշարում մասնակցելու հետ կապված։ ՉԼ-ի ընթացիկ խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Ռեալին» պարտվելուց հետո ակումբի ղեկավարությունը դիմել է մասնագետների, ովքեր մենթալ առողջության  մարզչի ծառայություններ են մատուցում, սակայն ակումբի որոշ ներկայացուցիչների կարծիքով «Պարի Սեն Ժերմենի» անհաջողությունների պատճառը հոգեբանական չէ, այլ  մենթալիտետի և գործի ճիշտ  մոտեցման մեջ է։