Ես ամեն ինչի պատրաստ եմ․ Ալիսոնը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իր պատրաստակամության մասին։

« Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ես խաղում եմ «Լիվերպուլում»՝  մեծ ակումբում։ Մենք միշտ ավելի շատ ենք գրոհում, քան մրցակիցը, և ավելի շատ վտանգավոր պահեր ենք ստեղծում։ Բայց ես միշտ պետք է պատրաստ լինեմ։  Ես միշտ կատարվող իրադարձություններին։ Ես  գնդակից աչքերս չեմ հեռացնում, փորձում եմ մասնակցել գործընթացին և կապ պահպանել պաշտպաններիս հետ։ Ես պետք է պատրաստ լինեմ կարևոր պահին սեյվ անել»,- Ալիսոնի խոսքերն է  մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։