«Պարի Սեն Ժերմենը» Ռայոլայից օգնություն է խնդրել Լուկակուի տեղափոխության հարցում

«Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից» տեղափոխվելով «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է «But» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը արդեն կապ է հաստատել բելիգիացու գործակալի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա տրանսֆերը ձեռք բերելու նպատակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Sky Sport Italia» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Լուկակուն ափսոսանք էր հայտնել «Չելսի» տեղափոխության համար։