Կոնտեն Քեյնին համեմատել է Մարադոնայի հետ

 «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն լոնդոնյան թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնին համեմատել է լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայի հետ։

․ «Անկեղծ ասած, նրանք երկու տարբեր խաղացողներ են։ Մարադոնան ոչ թե ինը, այլ տասը համար էր։ Հարին բանական հարձակվող է։ Բայց նա ունի այնպիսի տաղանդ և որակներ, ինչպիսիք հիմնականում չեն ունենում դասական կենտրոնական հարձակվողները։ Նա կարող է շատ լավ համագործակցել, որպես զույգ  մեկ այլ հարձակվողի հետ։ Անձամբ ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ նա գործում է հարձակման կրակագծում։ Մարադոնան և Քեյնը երկու տարբեր խաղացողներ են՝ տարբեր բնութագրերով»,- ասել է իտալացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ 28-ամյա անգլիացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նախկինում ֆուտբոլիստը բոյկոտել էր մարզումները ցանկություն հայտնելով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն տեղափոխությունը այդպես էլ չէր կայացել։