Գվարդիոլան հերքել է  Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին լուրերը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերքել է Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին լուրերը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան իսպանացի մարզչին դիտարկում է որպես ԱԱ-22-ից հետո Տիտեյին փոխարինելու գլխավոր թեկնածու։

« Ես ունեմ գործող պայմանագիր «Մանչեսթեր Սիթիի» հետ և  ես շատ երջանիկ եմ այստեղ։ Ես պատրաստ եմ հավերժ  այստեղ մնալ, ավելի լավ վայր չի էլ կարող լինել։ Ես պատրաստ եմ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրիս ժամկետը երկարաձգել ևս 10 տարով, բայց հիմա այդ պահը չէ։ Ճիշտն ասած ես չգիտեմ, թե որտեղից են տարածվել այդ լուրերը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016թ․-ից։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023թ․-ի հունիսին։