Ռագնիկը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը»  դեռ պահպանում է  ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկը կարծում է, որ իր թիմը դեռ պահպանում է ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունը։

« Եթե մենք նայում ենք մրցաշարային աղյուսակին, ապա հասկանալի է, որ այլևս միավորներ կորցնելու իրավունք չունենք։ Դա թիմում բոլորը հասկանում են։ Մենք դեռ պահպանում ենք ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունը, բայց դրա համար նախ պետք է հաղթենք «Էվերտոնին»։ Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս խաղը երկու թիմերի համար։ Բնավորությունը, էներգիան և հաղթելու ձգտումը այսպիսի մթնոլորտում հնարավոր է ամենակարևոր հատկանիշներն են։ Ինձ համար այս խաղի ծրագիրը և մարտավարությունը այլ է, բայց շատ ավելի կարևոր են բնավորությունը, վերաբերմունքը և ֆիզիկական պատրաստվածությունը։ Հնարավոր է, որ հենց այդ հատկանիշներն էլ կվճռեն խաղի ելքը»,- Ռագնիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 32-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի Էվերտոնի» կողմից և խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով  15։30-ին։