«Դինամո» Կիևը բարեգործական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Ապրիլի 26-ին  Դորտմունդում «Բորուսիան» բարեգործական հանդիպում կանցկացնի «Դինամո» Կիևի հետ, հայտնում է  գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ «Բորուսիան» այժմ ՈՒԵՖԱ-ի հետ քննարկում է հանդիպման մեկնարկի  ժամը և ճշտում է բոլոր մանրամասները: Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ հանդիպման հասույթը կհատկացվի կարիքավոր ուկրաինացիներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնցեկի «Շախտյորը» հայտարարել էր, որ բարեգործական հանդիպումների շարք կանցկացնի ԱՄՆ-ի և Եվրոպայի ակումբների հետ։ Տեղեկացնենք, որ այսօր «Շախտյորը»  ընկերական հանդիպում կանցկացնի «Օլիմպիակոսի» հետ։