Ռանգնիկը մեկնաբանել է Տեն Հագի՝ «Մանչեսթերը» գլխավորելու մասին լուրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի՝ իր պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերը։

«Ես գիտեմ, որ ակումբը բանակցություններ է վարել մի քանի թեկնածուների հետ, այդ թվում՝ Տեն Հագի հետ: Այլևս ավելացնելու ոչինչ չունեմ: Ես մտադիր չեմ քննարկել այդ հարցը»,- ասել է գերմանացի մասնագետը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանգնիկը հավանություն է տվել Տեն Հագի թեկնածությանը որպես իր իրավահաջորդի։