«Բարսելոնան» պատրաստ է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին

«Բարսելոնան» և «Սևիլիան» Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի գլխավոր հավակնորդներն են, որն այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» դժվար թե նոր պայմանագիր առաջարկի 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստին, ուստի Իսկոյի իննամյա պատմությունը մադրիդյան ակումբում կավարտվի մրցաշրջանի ավարտին։

Ընդհանուր առմամբ, Իսկոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 350 խաղում դարձել է 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը նաև 17 տիտղոս է նվաճել թիմի հետ։