Ռուսական ակումբները ցանկանում են նոր մրցաշար ստեղծել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբները քննարկում են նոր մրցաշարի՝ Լիգայի գավաթի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։

Ըստ աղբյուրի՝ ՌՊԼ-ի ակումբները կարող են մտածել նոր մրցաշարի ստեղծման մասին։ Մրցաշարը կարող է սկսվել հաջորդ մրցաշրջանից, եթե ռուսական թիմերին թույլ չտրվի մասնակցել 2022/2023 մրցաշրջանի եվրոպական մրցաշարերին։

Սպասվում է, որ Լիգայի գավաթի ստեղծման դեպքում դրան կմասնակցեն միայն բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչները։ Վիճակահանությունը տեղի կունենա մեկ տուրի սխեմայով` երկու հանդիպում` մեկը տանը, երկրորդը` արտագնա: