Պեպ Գվարդիոլան նշել է Անգլիայում իր ամենաբարդ մրցակցին

Պեպ Գվարդիոլան նշել է Անգլիայի բոլոր ժամանակների իր ամենաբարդ մրցակցին:

«Երբ ես ավարտեմ կարիերաս և գոլֆ դիտեմ, կհիշեմ Անգլիայում անցկացրած ժամանակներս, կմտածեմ, որ «Լիվերպուլն» իմ ամենաբարդ մրցակիցն է եղել»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը։

Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում կիրակի օրը՝ ապրիլի 10-ին, «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիվերպուլին»: