«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Սաութհեմպտոնի» հետ խաղից առաջ խոսել է «Չելսիի» վերջին երկու խաղերում բաց թողած 7 գոլերի մասին։
« Մենք գիտենք դրա մասին, և մեզ դուր չի գալիս դա։ Ես չէի ասի, որ մենք մտահոգված ենք, բայց դա մեզ նման չէ: Մենք փորձում ենք հասկանալ, որ մենք կարող ենք բարելավել, և մենք պետք է դադարեցնենք այն ինչքան հնարավոր է շուտ։ Լավագույն տարբերակը ՝ վաղը։ Դա նման չէ մեզ․ այդպես պաշտպանվել և բաց թողնել այդքան շատ գոլեր։ Մենք դա չէինք սպասում, քանի որ դա հավաքականների խաղերի հետ կապված դադադրից առաջ չկար, հետևաբար դա այնքան էլ հեշտ չի կարագավորել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC-ին։
Հիշեցնենք, որ «Չելսին» վերջին երկու խաղերում պարտվել է ՝ «Բրետֆորդին»(1։4) և «Ռեալին»(1։3)։
Տեղեկացնենք, որ Չելսի»- «Սաութհեմպտոն» հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։