«Ֆրայբուրգի» բողոքը մերժվել է

Գերմանիայի ֆուտբոլային միության(DFB) սպորտային դատարանը մերժել է «Ֆրայբուրգի» բողոքը, որը ներկայացվել էր   Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Բավարիայի»(1։4) հետ խաղում մյունխենցիների խաղադաշտում ունեցած 12 ֆուտբոլիստների պատճառով, հայտնում է Sky Sports-ը։ Աղբյուրի տեղեկություններով ՝ կատարվածի պատասխանատվությունը բարդել են հանդիպման գլխավոր մրցավար Քրիստիան Դինգերտի վրա: Նշվում է, որ «Ֆրայբուրգը» DFB-ի կայացրած որոշումը մեկ աշխատանքային օրվա ընացքում կարող է  բողոքարկել։