Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» Ֆրանկֆուրտում 1:1 խաղաց «Այնտրախտի» հետ: Հյուրերի կազմում գոլը խփեց Ֆերան Տորեսը, իսկ գոլային փոխանցումով աչքի ընկավ Ֆրենկի դե Յոնգը:
Վերջին յոթ խաղում սա հոլանդացու երրորդ գոլայինն էր: Հատկանշական է, դրանից առաջ կայացած 47 խաղում նա աչքի էր ընկել ընդամենը 4 գոլայինով: