«Բենֆիկայի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը որոշել է փոխել իր գործակալին, հայտնում է «Dario Sport» պարբերականը։
Դարվինը ցանկանում է բաժանվել իր գործակալ Էդգարդո Լասալվիայի ծառայություններից և պայմանագիր կնքել պորտուգալացի հայտնի գործակալ Խորխե Մենդեշի հետ, ով աշխատում է այնպիսի ֆուտբոլիստների հետ ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաո Ֆելիքսը։
Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը անցկացելով բավականին արդյունավետ մրցաշրջան արդեն հասցրել է հայտնվել եվրոպական մի քանի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։