«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Ասենսիոյին

«Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծառայություններով։

Իատալական ակումբը սկսել է տրանսֆերի հետ կապված աշխատանքները և արդեն կապ է հաստատել իսպանացու գործակալների հետ։ Ակումբների միջև բանակցություններ դեռ չկան։

AS-ը նշում է, որ «Ռոսոներիները» կկարողանան իրենց թույլ տալ Ասենսիոյին վճարել այնքան գումար, ինչքան վճարում է «Ռեալը»: Հարկերը հանած  տարեկան 5 միլիոն եվրո:

Ասենսիոն Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։