«Ձանձրալի է». Արիգո Սակին՝ Դիեգո Սիմեոնեի նախընտրած խաղաոճի մասին

«Ատլետիկոյի» նախկին գլխավոր մարզիչ Արրիգո Սակին կիսվել է իր կարծիքով Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ թիմի խաղաոճի մասին։

«Ատլետիկոն ունի տաղանդավոր խաղացողներ և նորերը գնելու փոխարեն ղեկավարությունը պետք է գումար ծախսի խաղաոճը փոխելու վրա։ Խոստովանենք՝ այս խաղաոճը ձանձրալի է երկրպագուների համար: Երկրպագուները էմոցիաներ և գեղեցկություն են ցանկանում։ 

Այնուամենայնիվ մենք պետք է ազնիվ լինենք: Նրանց և «Սիթիի» դիակայությունը դեռ չի ավարտվել։ Պատասխան խաղում ամեն ինչ կարող է պատահել»,- Սակիի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։ 

«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»։ Խաղի միակ գոլը 70-րդ րոպեին խփել է Կևին դե Բրույնեն։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 13-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: