ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը չի պատրաստվում դադարեցնել իր հովանու ներքո խաղերի հեռարձակումը Ռուսաստանում։
«ՈՒԵՖԱ-ն պատրաստվու՞մ է դադարեցնել Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող խաղերի հեռարձակումը։ Մենք կարող ենք այս մասին ավելի մանրամասն քննարկել: Մենք կարծում ենք, որ հիմա դրա համար հիմքեր չկան։ Բայց ամեն ինչ օրեցօր փոխվում է, կտեսնենք, թե ինչ կլինի, այսօր ՈւԵՖԱ-ի գործկոմից հետո այս մասին որոշում չկա»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն կասեցրեցին ռուսական ակումբներին և թիմերին միջազգային մրցաշարերի մասնակցությունը։