«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Գվարդիոլային համարում է գլխավոր մարզչի պաշտոնի կատարյալ թեկնածու։ Գվարդիոլան կարող է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ Տիտեն հեռանա զբաղեցրած պաշտոնից։
Ըստ աղբյուրի՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել Գվարդիոլայի ու նրա ներկայացուցիչների հետ։ Իսպանացի մասնագետին առաջարկվել է պայմանագիր մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը ներառյալ։ Պեպի աշխատավարձն այս համաձայնագրով կարող է կազմել 12 միլիոն եվրո։