ՊՍԺ-ի 3 նախկին մարզիչ ՉԼ քառորդ եզրափակչում է․ Էմերիի կարծիքը

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի երեք նախկին մարզիչների ներկայության մասին։

«Սա նշանակում է, որ նրանք շատ լավ մարզիչներ են։ Եթե նրանք հաջողության չեն հասել ՊՍԺ-ի հետ, ապա այն պատճառով, որ էլի ինչ-որ բան կա։ Ես Նասերին ասել եմ․ «Դու կհաղթես Չեմպիոնների լիգան»։ Ինչ-որ մեկը պետք է կոտրի պատնեշը», — Էմերիի խոսքերն է մեջբերել L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում են ՊՍԺ-ի նախկին մարզիչներից Կառլո Անչելոտին, Թոմաս Տուխելը և Ունաի Էմերին։ Անչելոտիի «Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց Տուխելի «Չելսիին», իսկ Էմերիի «Վիկյառեալը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ։