Նագելսմանը նշել է այն երկու խաղացողների անունները, որոնց կցանկանար տեսնել «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է այն մասին, թե ում կցանականար տեսնել իր գլխավորած ակումբում։

Գերմանացի մասնագետը առաջին հերթին նշել է, որ ինչպես «Բավարիային» այնպես էլ ցանկացած թիմի իդեալականորեն կհամապատասխաներ «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նագելսմանը նաև ասաել, որ իրեն շատ է դուր գալիս «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի խաղը։

Վերջում 34-ամյա մարզիչը հավելեց, որ երկու ֆուտբոլիստներն էլ դուրս են մյունխենյան ակումբի ֆինանսկան հնարավորություններից, ուստի դա պարզապես երազանք է։