Սերիա «A»-ի նախագահը նշել է, որ բոլոր ակումբները պետք ունենան երկրորդ թիմեր

Իտալիայի առաջնության նախագահ Լորեցո Կասինին ընդգծել է, որ Սերիա «A»-ն ներկայացնող ակումբների համար երկրորդ թիմ ունենալը անհրաժեշտություն է, քանի որ նրա կարծիքով դրանից է կախված իտալական ֆուտբոլի զարգցումը։

․ «Երկրորդ թիմերի մասին հարցը հրատապ խնդիր է։ Սա առաջնահերթություն է, որի լուծումը պետք է գտնենք միասին։ Հավաստիացնում եմ եկրորդ թիմերի վերաբերյալ առաջարկները կարժանանան պատշաճ ուշադրության։ Իտալիայում կան տաղանդավոր երիտասարդներ, բայց զբաղվածության առումով բաց կա և մենք պետք է լրացնենք այն»,- ասել է Կասինին։

Տեղեկացնենք, որ խնդիրը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ Իտալիայի ազգային հավքականը պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային երկրորդ անգամ անընդմեջ զրկվեց Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։