Մրցավարության որակը  ՌՊԼ-ում շատ ցածր է․ Մոստովոյ

Մոսկվայի «Սպարտակի»  նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է ՌՊԼ-ի մրցավարության մասին։

« Մրցավարության որակը ՌՊԼ-ում շատ ցածր է։ Գրեթե յուրաքանչյուր խաղում նրանք թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնց ազդում են խաղի արդյունքի վրա։ Մրցավարների հեռացումը ոչինչ չի փոխի։ Իրավիճակը կարող է  փոխվել այն ժամանակ, երբ մրցավարական կորպուսում կլինեն այլ մարդիկ։ Մրցավարական կորպուսում պետք է ընդգրկված լինեն մարդիկ, ովքեր նախկինում ֆուտբոլ են խաղացել։ Հիմնական խնդիրը այն չէ, որ այժմյան մրցավարները չեն ուզում կամ չեն կարողանում։ Նրանք ուղղակի չեն հասկանում և չգիտեն շատ նյուանսներ։ Մրցավարները խաղերը վարում են հիմնականում խաղի կանոններով, դա ճիշտ է, բայց հաճախակի վեճեր են առաջանում, որոնք պետք է գնահատել ֆուտբոլային առումով։ Այժմյան մրցավարների 90 %-ը ֆուտբոլ չեն խաղացել, չգիտեն խաղի նրբությունները․ չգիտեն երբ է ֆուտբոլիստը պրովոկացիայի դիմում, երբ է սիմուլյացիա անում։ Միանշանակ պետք են մրցավարներ, ովքեր նախկինում ֆուտբոլ են խաղացել»,- ասել է Մոստովոյը Championat-ի հետ զրույցում։