Պաշտոնական. Ռոնալդ Կումանը Մունդիալից հետո կգլխավորի Հոլանդիայի հավաքականը

Ինչպես տեղեկացնում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (KNVB) մամուլի ծառայությունը, Ռոնալդ Կումանը պայմանագիր է ստորագրել KNVB-ի հետ  և 2023թ․-ի հունվարի 1-ից կգլխավորի Հոլանդիայի հավաքականը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․-ը։ Հիշեցնենք, որ վերջերս Հոլանդիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել էր, որ շականակագեղձի քաղցկեղով է հիվանդ։