Կառլո Անչելոտին կմեկնի Լոնդոն ու կմիանա թիմին

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել և նա կմեկնի Լոնդոն ու կմիանա թիմին:

Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» մրցակցի դաշտում կմրցի «Չելսիի» հետ։