ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն մեկնաբանել է ԱԱ-22-ում Իրանին Իտալիայով փոխարինելու մասին լուրերին։ Հիշեցնենք, որ մինչ այդ Sky Sports-ը լուրեր էր տարածել, որ հնարավոր է Իրանի փոխարեն ԱԱ-22-ում հանդես գա Իտալիայի հավաքականը, եթե ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից հեռացնի Իրանի ընտրանուն՝ կանանց մարզադաշտեր և սպորտային միջոցառումներին ներկա գտնվելու արգելքի պատճառով։
« Եկեք լուրջ լինենք։ Ինձ համար շատ ցավալի է, որ Իտալիան բաց կթողնի երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը։: Իտալիան գրեթե միշտ մասնակցել է աշխարհի առաջնություններին, բայց մյուս երկրներն էլ ավելի հաճախ են ցանկանում մասնակցել, իսկ մեզ համար շատ կարևոր է հույս տալ այդ երկրներին։
Ես կարծում եմ, որ այն, ինչ զգացել եմ ես մանկությանս տարիներին, ցավում եմ, որ մյուս երեխաները այժմ չեն կարող զգալ։ Ժամանակակից բաժանված աշխարհում կարևոր է միավորվել և միասին զբաղվել սպորտով: Այժմ լավագույն ֆուտբոլիստները հանդես են գալիս լավագույն լիգաներում, իսկ մյուսները զրկված են այդ իրավունքից»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։