«Լիվերպուլը» հարմարավետ հաշվով հեռացավ Լիսաբոնից (VIDEO)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիվերոպուլը» հյուրընկալվել էր «Բենֆիկային»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-1: Տանտերերի միակ գոլը խփեց Դարվին Նունեզը: «Լիվերպուլից» աչքի ընկան Իբրահիմա Կոնատեն, Սադիո Մանեն և Լուիս Դիասը: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 13-ին: