«Բարսելոնան» 17 տոննա սնունդ է հավաքել Ուկրաինայից փախստականների համար

«Բարսելոնան» Կատալոնիայում ուկրաինացի փախստականների համար հավաքել է 17 տոննա սնունդ: Մարտին ակումբը հայտարարեց Կարմիր խաչի հետ համատեղ արշավի մասին՝ Ուկրաինայից ընտանիքների հետ Կատալոնիա ժամանած նորածինների և երեխաների համար սնունդ հավաքելու համար:

Արշավի ընթացքում «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ հավաքման կետերում հավաքվել է 17 տոննա պարեն։