ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել խաղերի ավելացված ժամանակը և փորձարկել փոփոխություններն արդեն ԱԱ-22-ում

ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ ֆուտբոլային հանդիպման ժամանակն ավելի արդյունավետ օգտագործվի: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, ֆեդերացիան ցանկանում է մեծացնել իրական խաղաժամանակը։

Դրա համար նախատեսվում է ավելացնել փոխհատուցվող ժամանակի չափը առաջին և երկրորդ խաղակեսերի համար։ Ինչպես նախատեսվում է, որոշ դեպքերում խաղերի ժամանակը, հաշվի առնելով ընդմիջման ժամանակը, կգերազանցի 100 րոպեն։ Վերջերս Իտալիա այցելած ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ նման գաղափար է դիտարկվում։

Նորարարությունները կարող են փորձարկվել Քաթարում կայանալիք Աշխարհի գավաթի ժամանակ, սակայն դա պահանջում է Միջազգային ֆուտբոլային ասոցիացիայի խորհրդի (IFAB) հաստատումը: