Վրացի տաղանդը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն

«Նապոլին» մոտ է Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելուն, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները մինչև 2027 թվականի ամառ։ Կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան 1,1 մլն եվրո։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 21-ամյա Կվարացխելիան հեռացավ «Ռուբինից» և տեղափոխվեց «Դինամո», որի հետ կնքել էր երկու տարվա պայմանագիր։